Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել

20:22   09 Ապրիլ 2020    262

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել:

Բորիս Ջոնսոնը երրորդ գիշերն է անցկացրել Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի՝ իր մոտ կորոնավիրուսի ախտորոշումից 10 օր անց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ջոնսոնը գիշերը լավ է անցկացրել և շարունակում է ապաքինվել: Նա լավ տրամադրություն ունի»,- ասել է խոսնակը: Վերջինս հավելել է, որ վարչապետը շարունակում է «ստանդարտ թթվածնային բուժում» ստանալ և շնորհակալ է բուժանձնակազմին իրենց հոգատարության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները