Բրազիլիայում մահացել է COVID-19-ով վարակված նորածինը

20:34   09 Ապրիլ 2020    282

Բրազիլիայի Նատալ քաղաքում ծնվելուց չորս օր անց մահացել է կորոնավիրուսով վարակված մի երեխա: Այս մասին հաղորդում է Globo1 պորտալը՝ հղում անելով տեղական առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ երեխան մահացել է երեքշաբթի՝ ապրիլի 7-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փոքրիկը վաղաժամ էր ծնվել՝ մոր հղիության 30-րդ շաբաթվա ընթացքում: Ծնվելուց հետո բժիշկները նրան տեղափոխել էին շնչառական անբավարարություն ունեցող նորածինների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները