Գերմանիայի բնակիչների մեծ մասը կողմ է կարանտինի ժամկետի երկարացմանը

20:43   09 Ապրիլ 2020    291

Գերմանիայի բնակիչների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումների ժամկետը երկարաձգելուն:

Hayatsk.info-ն հայտնում է,որ գերմանական ZDF հեռուստաընկերության անցկացրած հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ կարանտինի սահմանափակումները պետք է լինի նաև ապրիլի 19-ից հետո:

Հարցվածների 29 տոկոսը ճիշտ է գտնում այդ ժամկետից հետո սահմանափակումները հանելը: Միայն 5 տոկոսն է համարում, որ սահմանափակումները պետք է հանվեն ավելի վաղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները