Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 497-ով

21:17   09 Ապրիլ 2020    297

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 9-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1634-ով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմելով 66 հազար 220:

Մահացածների թիվն ավելացել է 117-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 110 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակվածներից 3 հազար 918 մարդ գտնվում է ծանր վիճակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները