Ս. Արաբիայի թագավորի 150 հարազատները վարակվել են կորոնավիրուսով

21:03   09 Ապրիլ 2020    267

Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի ավելի քան 150 անդամներ վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով:

Հաղորդվում է, որ միապետի հարազատներին սպասարկող հիվանդանոցում 500 տեղ է պահված: Արքայազններից մեկը՝ Էր-Ռիադի նահանգապետը, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մինչդեռ 84-ամյա Սալման թագավորը ինքնամեկուսացվել է Կարմիր ծովի կղզու իր պալատում: Թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման Ալ Սաուդը և բոլոր նախարարները նույնպես մեկուսացված են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի հետ կապված՝ Սաուդյան Արաբիան մտցրել է խիստ կանոններ. երկրի բոլոր խոշոր քաղաքները կարանտինացված են, իսկ տնից դուրս գալ թույլատրվում է միայն սննդի կամ բժշկական օգնության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները