Ճապոնացի մասնագետները պարզել են, որ ՄԻԱՎ-ի դեղամիջոցն արգելակում է կորոնավիրուսի տարածումը

21:35   09 Ապրիլ 2020    324

Ճապոնացի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են ինը հակառետրովիրուսային դեղամիջոցներն ազդում SARS-CoV-2 (COVID-19) կորոնավիրուսով վարակված բջիջների վրա և պարզել են, որ դրանցից մեկը՝ «նելֆինավիրը», նույնիսկ փոքր կոնցենտրացիաներում արգելակել է նոր վիրուսային մասնիկների ձևավորումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մասնագետներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում:

«Մեր գիտափորձերը ցույց են տվել, որ «նելֆինավիրը» բավականին արդյունավետորեն ճնշում է SARS-CoV-2 վիրուսի բազմացումը բջիջներում նույնիսկ շատ ցածր և անվտանգ կոնցենտրացիաներում: Այդ դեղամիջոցը պետք է ընդգրկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար պիտանի դեղամիջոցների շարքում և սկսել դրա փորձարկումը կամավորների վրա», - հայտնում են հետազոտողները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները