Պեսկովը Պուտինի հետ հանդիպման է ներկայացել «վիրուսազերծող» սարքով, որի արդյունավետությունը ապացուցված չէ

21:42   09 Ապրիլ 2020    323

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտագործում է վիրուսազերծող հարմարանք՝ կրծքանշանի տեսքով, որը կարելի է կրել հագուստի վրա:

Նախորդ օրը նախագահ Վլադիմիր Պուտինի և նահանգապետների հանդիպման հեռարձակման ժամանակ Պեսկովը նկատվել է վիրուսազերծման սարքով: Լուսանկարից երևում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարցին, թե արդյոք այդպիսի սարքեր առաջարկվում է կրել Կրեմլի բոլոր աշխատակիցներին, Պեսկովը պատասխանել է, որ ինքը «գնել է» այն դեղատանը:

Air Doctor-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ վիրուսազերծող սարքի մեջ գտնվող ակտիվ բաղադրիչը քլորի երկօքսիդն է: Արտադրողը պնդում է, որ սարքը ապահովում է պաշտպանություն վարակի դեմ և «արդյունավետ է բակտերիաների, վիրուսների, բորբոսների դեմ պայքարում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները