Իրանի հոգեւոր առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ զորքերը ստիպված կլինեն լքել Իրաքը եւ Սիրիան

10:38   18 Մայիս 2020    404

ԱՄՆ ուժերը ստիպված կլինեն լքել Իրաքը եւ Սիրիան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին:

«Ամերիկացիները բացահայտ հայտարարում են, որ իրենց ռազմական ուժերը տեղակայված են Սիրիայում, քանի որ այնտեղ նավթ կա: Իհարկե, նրանք չեն մնա եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում,- մեջբերում է նրան Tasnim գործակալությունը:- Նրանք պետք է հեռանան [այս երկրներից], եւ նրանց անկասկած կստիպեն անել դա»:

Նրա խոսքով՝ «չնայած հսկայական միջոցներին, որոնք ամերիկացիները տարիների շարունակ հատկացրել են դրական կերպար ստեղծելու համար, այսօր Միացյալ Նահանգներին՝ երկիրը եւ ռեժիմը, ատում է աշխարհի զգալի մասը»:

ԱՄՆ զինված ուժերի սահմանափակ զորակազմը Սիրիայում է գտնվում 2015 թվականից: Իրաքում ամերիկյան զորքերը տարբեր առաջադրանքներ են կատարում 2003 թվականի զինված հակամարտությունից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները