Բաքուն նոր գերճշգրիտ հրթիռներ է տեղավորել Նախչըվանում. VIDEO

12:00   20 Մայիս 2020    334

Ադրբեջանը առանձին համազորային բանակը հագեցնելով բարձր ճշգրտությամբ ժամանակակից կործանիչ սպառազինության համակարգերով, ավելացնում է իր ռազմական ներկայությունը ռազմավարական կարևոր տարածաշրջան Նախչըվանում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է՝ ամերիկական Ջեյմսթաուն հետազոտական հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում։

Հոդվածի հեղինակ Ջան Քասափօղլուն նշում է, որ դրա հերթական վկայությունն է հանդիսանում՝ Նախչըվանում ժամանակակակից 300 միլիմետրանոց TRG-300 Kaplan համազարկային կրակի հրթիռային համակարգերի տեղավորումը, որոնք գնվել են Թուրքիայում։

Ջեյմսթաունի հիմնադրամի փորձագետները այդ համակարգերը նկատել են բանակի ամառային ռեժիմին անցնելու վերաբերյալ Ադրբեջանի Պնախարարության մայիսի 2-ին հրապարակված տեսահոլովակում։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Roketsan-ի արտադրության TRG-300 Tiger-ը հանդիսանում ՝է թուրքական MLRS դասի 300 միլիմետրանոց հռթիռների վերջին տարբերակը։ Նա գլոբալ դիրքավորման (GPS) և իներցիոն տեղորոշման համակարգերով (INS) հագեցվածության շնորհիվ արձակում է՝ տասը մետրից քիչ շրջադարձային սխալի (CEP) հավանականությամբ բավականին ճշգրիտ հրթիռ։

105 կիլոգրամանոց մարտագլխիկների կազմաձևով Tiger հռթիռները ունեն մինչև 120 կիլոմետր և մոտ 70 մետր արդյունավետ գործունեության շառավիղ, ավելի ծանր 190 կիլոգրամանոց (Բլոկ-2) մարտագլխիկը ունի 90 կիլոմետր և մոտ 80 մետր արդյունավետ գործունեության հեռավորություն, ինչը արդեն թույլ է տալիս ասել ճնշող հրազենային հզորության մասին։ Մարտագլխիկների երկու կազմաձևերը թույլ են տալիս բարձր պայթունավտանգությամբ և պողպատե գնդիկներով տարատեսակներ։ Նման զենքը կարող է հարվածներ հասցնել հակառակորդի զորքերի կենտրոնացումներին, հատուկ կարևոր թիրախներին՝ ներառյալ շտաբներին, ռադարային կայաններին, այնպես նաև հրետանային և հրթիռային համակարգերին։

Նախչըվանում տեղադրված Kaplan հրթիռային համակարգերը ի վիճակի են ոչնչացնել թիրախները Հայաստանում և նրա մայրաքաղաք Երևանում։ Ադրբեջանական բանակին նման հնարավորություններ են ընձեռնել նաև «Կասըրգա» հրթիռային համակարգերը։

Հայտնի է նաև, որ Նախչըվանում տեղադրված են «Սմերչ» հթիռային համակարգեր և Իսրայելում գնված բարձր ճշգրտությամբ Lora հրթիռներ։

Ջան Քասափօղլուն գրում է, որ լայնամասշտաբային մարտերի սկսվելու դեպքում՝ Նախչըվանում տեղակայված առանձին համազորային բանակը կկարողանա հարձակվել Հայաստանի տարածքի վրա, որպեսզի շեղել ուժերը Ղարաբաղում գործողություններից։ Երկրորդ տարբերակ է հանդիսանում՝ Ղարաբաղում անջատողականների ուժերի հետ Հայաստանի կապը խզելու նպատակով հարձակումը։

Հեղինակի կարծիքով, ավելի վաղ, նման տարբերակները լուրջ չէին ընդունվում, սակայն Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո իրավիճակը փոխվել է։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները