Զուրաբիշվիլին վրդովված է պատվաստումների վերաբերյալ հոգևորականների լուրերից

16:46   21 Մայիս 2020    221

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ թեև ինքը լավ հարաբերություններ ունի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, սակայն վրացի հոգևորականների կոչերը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, միջամտություն են երկրի ներքին գործերին և անընդունելի են:

«Օրինակ՝ հայտարարությունները, թե դեմ պատվաստումներն անցանկալի են: Նախ՝ դեռ պատվաստանյութ չկա և հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի Վրաստանում, երկրորդ՝ սա միջամտություն է պետության գործերին: Երրորդ՝ այս մոտեցմանը հարողները կարող են լուրջ խնդիրներ ունենալ: Բնակչության շրջանում առանց այդ էլ քիչ ֆեյք լուրեր չեն տարածված կապված պատվաստումների, Լուգարի լաբորատորիայի մասին, որն իրապես փրկեց մեզ մեծ դժբախտությունից:

Եկեղեցու ներկայացուցիչների նման հայտարարությունները ուղղակի հարված են հասցնում Վրաստանի ժողովրդագրությանը: Սթափվելու ժամանակն է»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զուրաբիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները