Բրիտանիայում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 36 000 մարդ

20:13   21 Մայիս 2020    244

Միացյալ Թագավորությունում վերջին մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանությունից մահացել է 338 մարդ:

Համաճարակի բռնկման պահից ի վեր ամենից շատ մահվան դեպքեր գրանցած եվրոպական երկրում 36 042 մարդ է մահացել: Հինգշաբթի օրվա դրությամ երկրում 3 090 566 թեստ է կատարվել:

Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 2615 մարդու մոտ՝ ընդհանուր վարակման դեպքերը հասցնելով 250 908-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները