Պեսկովի կինը հայտնել է ապաքինվելու մասին, սակայն ամուսինն «ավելի դժվար է հաղթահարում» կորոնավիրուսը

20:35   21 Մայիս 2020    305

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ ինքն ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել բուժհաստատությունից, իսկ ամուսինը շարունակում է բուժումը:

«Ամեն ինչ լավ է, դուրս եմ գրվել հիվանդանոցից, թեստի արդյունքը բացասական է»: Մարզուհին հավելել է, որ Պեսկովը նույնպես ապաքինվում է, սակայն կորոնավիրուսն «ավելի դժվար է հաղթահարում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոսպիտալացումից երկու օր անց օլիմպիական չեմպիոնուհին իրեն արդեն լավ էր զգում և այլևս չէր ջերմում: Նա նույնիսկ հակաբիոտիկներ ընդունելու կարիք չի ունեցել:

Նավկան հայտնել է, որ վերջին ախտանշաններից մեկն իր մոտ հոտառության կորուստն է եղել:

Հիշեցնենք, որ ամուսինները հոսպիտալացվել են մայիսի 12-ին՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները