Պոմպեոն պաղեստինցիներին համագործակցության կոչ է արել

20:55   21 Մայիս 2020    279

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցավում է՝ կապված պաղեստինցիների՝ Իսրայելի կողմից տարածքների անեքսիայի դեպքում անվտանգության ոլորտում ջանքերի կոորդինացումը դադարեցնելու սպառնալիքների հետ:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ավելի վաղ հայտարարել է, որ իր կառավարությունը դուրս է գալիս Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ բոլոր համաձայնագրերից, այդ թվում՝ անվտանգության ոլորտում եռակողմ համագործակցության մասին համաձայնագրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հուսով ենք՝ անվտանգության ոլորտում համաձայնությունները կմնան: Ցավում եմ, որ Պաղեստինը որոշել է չեղարկել այդ համաձայնությունները»,-ասել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները