Չինաստանում ՓՄՁ-ների ավելի քան 90 տոկոսը վերսկսել է աշխատանքը

21:07   21 Մայիս 2020    235

Չինաստանում միջին եւ փոքր ձեռնարկությունների մոտ 91 տոկոսը վերականգնվել է երկրում կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո:

Այդպես, վերամշակման և շինարարության ոլորտի ընկերությունների 93 տոկոսը վերսկսել է աշխատանքը, հյուրանոցային եւ ռեստորանային եւ հանրային սննդի ոլորտում՝ 87 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանը մի շարք միջոցներ է ձեռնարկել փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու համար, որոնք ամենից շատ են տուժել համավարակից: Այդպես, կրճատվել են բանկերի պարտադիր պահուստների նորմերը, իսկ միջին, փոքր, միկրոտնտեսություններին եւ անհատ ձեռներեցներին ընդհանուր 400 միլիարդ դոլարի փոխառություններ են տրամադրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները