Գերմանացիների մեծ մասը հասարակական տրանսպորտով երթևեկելը նախընտրելի չի համարում

21:54   21 Մայիս 2020    275

Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում շատերը չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից:

«Ափսոսո՞ւմ եք, արդյոք, որ դուք չունեք սեփական ավտոմեքենա». այս հարցն են ուղղել Գերմանիայի քաղաքացիներին: Գերմանացիների 20 տոկոսից ավելին չունի սեփական ավտոմեքենա: Հարցման արդյունքների համաձայն, նրանց զգալի հատվածն ասել է, որ ափսոսում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքացիներից շատերի մոտ տրանսպորտով երթևեկելն առաջացնում է անհարմարության զգացում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը նշել է, որ ներկա փուլում տրանսպորտով երթևեկելու ժամանակ իրենց ավելի անհարմարավետ կզգան, քան նախկինում, 27 տոկոսը նշել է, որ շատ անհարմարավետ կլինի:

Ընդհանուր առմամբ, 63 տոկոսի համար հասարակական տրանսպորտը ներկա պայմաններում նախընտրելի չէ: Քաղաքացիներն ընդգծել են, որ սեփական ավտոմեքենաներով երթևեկելը ավելի հարամարավետ կլիներ իրենց համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները