Լատինական Ամերիկան կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշով 3-րդ օրն անընդմեջ գերազանցում է ԱՄՆ-ին և Եվրոպային

22:35   21 Մայիս 2020    271

Լատինական Ամերիկայում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Եվրոպայում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, այդ ցուցանիշը պայմանավորված է Բրազիլիայում, Պերուում և Մեքսիկայում արձանագրվող բարձր թվերով:

Լատինական Ամերիկայի տարածաշրջանում չորեքշաբթի կորոնավիրուսով վարակման 32 854 նոր դեպք է արձանագրվել, որի կեսից ավելին բաժին է ընկնում Բրազիլիային:

Միացյալ Նահանգներում նույն օրը 22 534 նոր դեպք է գրանցվել, իսկ Եվրոպայում՝ ներառյալ Ռուսաստանը՝ 17 900 դեպք՝ ըստ ԱՀԿ-ի:

Լատինական Ամերիկան ավելի շատ վարակման դեպքեր է գրանցել, քան ԱՄՆ-ն և Եվրոպան նաև երեքշաբթի (29 240-ը՝ ԱՄՆ-ի 22 391-ի և Երոպայի 19 200-ի համեմատ) և երկուշաբթի (23 388-ը՝ ԱՄՆ-ի 22 813-ի և Եվրոպայի 20 000-ի համեմատ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները