YouTube-ը ձեզ կուղարկի քնելու, եթե դուք երկար նստեք

22:36   22 Մայիս 2020    386

YouTube-ը հայտնել է քնելուց առաջ հիշեցման ֆունկցիայի մասին: Այն կօգնի ձեզ, եթե դուք կորցրել եք ժամանակի հաշիվը յութուբյան տեսանյութեր դիտելիս:

Նոր ֆունկցիան կմիանա արդեն գոյություն ունեցող «Ընդմիջում արա» հիշեցմանը: Երկու ֆունկցիաները ներառված են YouTube Wellness եւ Screen Time գործիքների հավաքածուում, որոնք թողարկվել են 2018 թվականին Google Digital Wellness Initiative-ի շրջանակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործիքների վերջնական նպատակն է օգնել օգտատերերին ավելի պատասխանատվությամբ օգտագործել Google-ի արտադրանքը:

Վերջին 2 տարում «Ընդմիջում արա» հիշեցումն ուղարկել է 3 մլրդ հիշեցում:

Քնելուց առաջ քնելու մասին հիշեցումը ստանալու համար պետք է ընտրել ժամ, որպեսզի այդ ժամին դադարեցվի տեսանյութերի դիտումը: YouTube-ը հայտնել է, որ տվյալ ֆունկցիան հասանելի կլինի iOS-ի եւ Android-ի օգտատերերի համար մայիսի 20-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները