Բանգկոկում վերլակներ են հայտնվել, որոնք կոճակների փոխարեն ոտնակներ ունեն

09:53   22 Մայիս 2020    181

Թաիլանդը կարանտինից հետո աստիճանաբար վերադառնում է նորմալ կյանքի, որն, ըստ ամենայնի, այլեւս երբեք նախկինը չի լինի:

Չնայած վերջին շրջանում նոր դեպքերի թիվը կարելի է մատների վրա հաշվել, ոչ ոք չի չեղարկել սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը: Այս ֆոնին Բանգկոկում սկսել են հայտնվել վերելակներ, որոնք կոճակների փոխարեն ոտնակներ ունեն՝ համավարակի երկրորդ ալիքի մտավախությունների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեխնիկական նորույթը տեղադրվել է Թաիլանդի մայրաքաղաքի խոշորագույն առեւտրի կենտրոններից մեկում: Գնորդներից շատերը սկզբում տառացիորեն ապշահար էին՝ հուսահատորեն փորձելով սեղմել արգելափակված կոճակները:

Ղեկավարության կարծիքով՝ կառուցվածքի կատարելագործումը զգալիորեն կնվազեցնի ռիսկերը, քանի որ հիմա հաճախորդները մակերեւույթին հպվելու անհրաժեշտություն չունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները