Թրամփը դիմակ չի կրել Ford ընկերության գործարան այցելության ժամանակ

10:26   22 Մայիս 2020    221

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաշտպանիչ դիմակ կրել Ֆորդ ընկերության գործարան կատարած այցի ժամանակ՝ չնայած Միչիգանի նահանգի օրենսդրության և ընկերության քաղաքականության պահանջներին, հաղորդում է CNBC- ն:

Թրամփն իր որոշումը բացատրել է անհրաժեշտության բացակայությամբ:

«Բոլորը թեստ արեցին, և ես էլ արեցի [COVID-19-ի]», – հայտարարել է պետության ղեկավարը:

Բացի այդ, Թրամփը հավելել է, որ դիմակ դրել է լրագրողների համար անհասանելի տարածքում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «չի ցանկացել մամուլին՝ դա տեսնելու հաճույքը պատճառել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները