ԱՄՆ-ը չի բացառել սպառազինությունների վերահսկման շուրջ նոր համաձայնագրերի կնքումը

11:27   22 Մայիս 2020    229

Ելույթ ունենալով Հադսոնի ինստիտուտում՝ առցանց համաժողովում, Սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին գնահատել է Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման նոր համաձայնագրեր կնքելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին:

«Սպիտակ տանը հավատում են, որ չնայած նախկինում պայմանավորվածությունների խախտումներին, Ռուսաստանը կարող է սպառազինությունների վերահսկման ոլորտում գործընկեր դառնալ։ Վերահսկող ռեժիմի խստացումը կնպաստի, որ Մոսկվան պահպանի հետագա պայմանավորվածությունները», – ասել է Բիլինգսլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները