Բայդենը «հավանական ընտրողների թվով» առաջ է անցել Թրամփից. Fox News

11:56   22 Մայիս 2020    204

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի իրականացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը «հավանական ընտրողների ձայների քանակով» ութ տոկոսով առաջ է անցել նախագահ Դոնադ Թրամփից, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հարցվածների 48 տոկոսը կողմ է Ջո Բայդենի, իսկ 40 տոկոսը՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուն, իսկ ահա 11 տոկոսը դեռ որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ։

Նշվում է, որ 1207 մարդու մասնակցությամբ անցկացված հարցման արդյունքում Ջո Բայդենը բարելավել է դիրքերը՝ նախկինում արձանագրած 42 տոկոսից կողմանկիցների թիվը հասցնելով 48 տոկոսի։

Աղբյուրը մանրամասնում է, որ Բայդենին առողջապահական համակագը, ինչպես նաև ներկայի կորոնավիրուսային իրավիճակը համակարգելու համար ավելի շատ մարդիկ են վստահում, իսկ ահա Թրամփը շատ ավելի մեծ աջակցություն է ստանում տղամարդկանց և սպիտակամորթների կողմից։ Հարցվածների մեծ մասը նաև կարծում է, որ տնտեսությունը շատ ավելի ապահով կլինի Թրամփի, քան Բայդենի կառավարման դեպքում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի երեքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները