Գիտնականները պարզել են տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշի պատճառը

13:48   22 Մայիս 2020    228

Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային վարակի ծանր տարբերակով հիվանդացող տղամարդկանց մոտ ավելի քիչ պաշտպանիչ սպիտակուցներ են արտադրվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել ուսումնասիրելով մոտ 300 հիվանդի արյան պլազման: Ուսումնասիրման նպատակն էր պարզել սեռով պայմանավորված տարբեությունները կորոնավիրուսի դեմ հակամարմին ձևավորելու հարցում: Ըստ մասնագետների՝ դա էլ հանդիսանում է մահացության բարձր ցուցանիշի պատճառը:

Մասնագետները պարզել են, որ իմունոգլոբուլինների կոնցենտրացիան, որոնք արյան մեջ ի հայտ են գալիս մոտավորապես վարակվելուց 14 օր անց, թեթև տարբերակով հիվանդացած մարդկանց մոտ չի տարբերվում՝ ըստ սեռի: Իսկ ծանր վիճակւմ գտնվող հիվանդների դեպքում կա զգալի տարբերություն. կանանց մոտ այն միջինում 25 տոկոսով ավելի է լինում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները