Դենիս Ռոդմանը մեկնաբանել է իր վաղեմի բարեկամ Կիմ Չեն Ընի «անհետացման» մասին լուրերը

13:55   22 Մայիս 2020    210

Ամերիկացի նախկին ֆասկետբոլիստ Դենիս Ռոդմանը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը:

Ռոդմանը, որը Կիմ Չեն Ընի վաղեմի բարեկամն է, տարօրինակ է համարում, որ երկիրը ղեկավարում է քաղաքական գործչի քույրը: «Ես պահում եմ կապը Հյուսիսային Կորեայի հետ: Ինչ կարող եմ ասել. եթե տեսնում ես, որ երկիրը ղեկավարում է նրա քույրը, նշանակում է, ինչ-որ բան այն չէ: Նա հաջորդն է հերթում»,- ասել է մարզիկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիմ Չեն Ընի առոջղական վիճակի հնարավոր վատթարացման և անգամ մահվան մասին լուրեր սկսեցին պտտվել ապրիլի կեսերից, երբ վերջինս բավականին երկար ժամանակ չէր երևացել հանրության շրջանում: Այնուհետև մայիսի 1-ին համացանցում լուսանկարներ հրապարակվեցին վերջինիս մասնակցությամբ՝ գործարանի բացման միջոցառումից: Սակայն այս օրվանից ի վեր դարձյալ նրան չեն տեսել հանրության առաջ ելույթ ունենալիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները