Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը նվազել է 100-ից

13:16   22 Մայիս 2020    212

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 83 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 28 215-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մեջբերելով առողջապահության նախարարության տվյալները, մարտի մեկից ի վեր երկրում 17 870 մարդ է մահացել հիվանդանոցներում, 10 345 մարդ՝ ծերանոցներում և այլ սոցիալական խնամքի կենտրոններում:

Նվազում է նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվողների թիվը: Համաճարակի բռնկման պահից ի վեր 99 800 մարդ է հոսպիտալացվել: Ապաքինվել է 63 800 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է ավելի քան 90 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները