Նոր iPhone-ը կթողարկվի առանց ականջակալների

12:59   22 Մայիս 2020    255

Այս տարի աշնանը թողարկման պլանավորված iPhone 12-ը չի ունենա իր ականջակալները լրակազմի մեջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է 9to5mac-ը, հղում տալով իր աղբյուրներին։ Այս տարվանից սկսած, Apple-ն այլեւս իր սմարթֆոնների լրակազմում չի ապահովի EarPods ականջակալներ։

Սա տեխնոլոգիական ընկերության քաղաքականության փոփոխության հետեւանք է, որը միտված է ականջակալների վաճառքի ծավալներն ավելացնելուն, քանի որ գնորդները տեսնելով, որ ականջակալներ չկան, ստիպված են լինելու դրանք գնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները