Անցած օրվա ընթացքում Վրաստանում COVID-19-ով վարակման երկու դեպք է գրանցվել

15:05   22 Մայիս 2020    253

Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 2-ով եւ, ըստ StopCov-ի նորացված տվյալների, հասել է 723-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս պահի դրությամբ առողջացածների թիվը 495 մարդ է կազմում, մահացել է 12 հիվանդ:

3614 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 316-ը, Վրաստանի երեք քաղաքացի բուժման համար տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Արդեն մարտի վերջին երկրի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այն գործում էր մինչեւ մայիսի 22-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները