Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը արդեն լուծված հարց է. Վիտալի Արկով

15:51   22 Մայիս 2020    245

«Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելու հարցը արդեն լուծված է: Հրաժարվելով սկսել այդ գործընթացը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ձգտում է սրել իրավիճակը շփման գծում»:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է ռուսաստանցի քաղաքագետ, «PolitRus» պորտալի ղեկավար Վիտալի Արկովը:

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմա գնդակը Երևանի դաշտում է: Հենց Երևանն է՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խուսափում կատարել Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: Հայկական կողմը հրաժարվում է սկսել օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելու գործընթացը: Այսօր բանակցությունների առարկան Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակն է: Այստեղ կարող են քննարկվել տարբեր տարբերակներ: Սակայն, հարակից շրջանների Ադրբեջանին վերադարձնելու հարցը արդեն լուծված է», - ընդգծել է քաղաքագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները