ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից․ ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ կգումարի

15:58   22 Մայիս 2020    229

ՆԱՏՕ-ի խորհուրդը արտակարգ նիստ կգումարի՝ ԱՄՆ կողմից Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու որոշման կայացման հետ կապված։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հիշեցնելով, որ նախօրեին The New York Times-ը հրապարակել էր մի նյութ այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից եւ այդ առնչությամբ ծանուցելու է Ռուսաստանին։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ կողմից կայացված այդ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի կեցվածքով, քանի որ Մոսկվան խախտել է պայմանագրի առանցքային ֆունկցիան, որը վստահության մթնոլորտի ամրապնդումն էր։

Նշենք, որ պայմանագիրը կնքվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից։ Այն ուժի մեջ է մտել 2002-ի հունվարի 2-ին։ Պայմանագիրը նախատեսում է դիտորդական թռիչքների անցկացում անդամ պետությունների տարածքում, հաստատված քվոտաների շրջանակներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները