Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակակիրների ամենախոշոր աճը

16:37   22 Մայիս 2020    242

Հնդկաստանի իշխանությունները հայտնել են համավարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ամենակտրուկ աճի մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, վերջին քսանչորս ժամում երկրում գրանցվել է վարակման 6000 նոր դեպք. սա առայսօր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է ախտահարման ավելի քան 118 000 դեպք, որից 3853-ը՝ մահվան ելքով:

Պարբերականը հիշեցնում է, որ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 25-ին սահմանել է կարանտինային ռեժիմ, որի ժամկետ երկարաձգվել է մինչ մայիսի վերջ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 207 910 է, մահացել է 334 848 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները