Սերբիայի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին

14:52   22 Մայիս 2020    399

Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Ձեր սերը Ադրբեջանի հանդեպ և նվիրվածությունը դրա զարգացմանը՝ նպաստել են նրան, որ, Ձեր տեսլականի և հստակ քաղաքական մտքի հիման վրա, Դոք հասնում եք հաջողությունների՝ քաղաքական կայունություն ապահովման, տնտեսության արդիականացման, միջազգային ասպարեզում հանրապետության հեղինակության և ազդեցության ամրապնդման մեջ՝ դրանով իսկ ապահովելով երկրի և նրա քաղաքացիների համար անվտանգ ապագա:

Թույլ տվեք ինձ, օգտվել այս առիթից՝ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ, որ, պատասխանելով իմ խնդրանքին, դուք ցուցաբերցիք մարդկային ու պետական համերաշխություն և բժշկական սարքավորումներ ուղարկեցիք Սերբիա՝ որպես օգնություն համավարակի դեմ մեր պայքարում, այն ժամանակ, երբ Ադրբեջանը նույնպես բախվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած վարակիչ հիվանդությանը: Մենք Սերբիայում դա հարգում ենք: Մեզ համար դա հանդիսանում է՝ բացառիկ ռազմավարական հարաբերությունների հաստատում է և մեր երկրների միջև ամենամոտ բարեկամական կապեր: Իսկ ինձ համար սա հանդիսանում է նաև մեր անձնական կապերի հաստատում, որոնք կառուցված են հարգանքի և վստահության հիման վրա: Միևնույն ժամանակ, ես հայտնում եմ իմ անկեղծ ցանկությունները՝ ձեր երկրի արագ վերականգման և համավարակի հետևանքներից նրա քաղաքացիների առողջության վերականգնման համար, որպեսզի շարունակեք իրականացնել ապագայի վերաբերյալ ձեր պլանները:

Որպես Սերբիայի նախագահ, ես հպարտանում եմ սերբ-ադրբեջանական սերտ հարաբերություններով: Ես ուրախ կլինեի, ինչպես նաև Սերբիայի քաղաքացիները, եթե Դուք դրական արձագանքեիք մեր երկիր այցելելու հրավերին: Համոզված եմ, որ ձեր այցը հատուկ հետք կթողներ Սերբիայի և Ադրբեջանի հարաբերությունների պատմության մեջ:

Մեր հաջորդ և, հուսով եմ՝ շուտով հանդիպման ակնկալիքներով՝ ընդունեք, խնդրեմ, պարոն նախագահ, իմ խորին հարգանքի հավաստիքը», - ասվում է շնորհավորական նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները