Սպիտակ տան նախկին ծառայողը մահացել է կորոնավիրուսից

17:05   22 Մայիս 2020    244

Սպիտակ տան նախկին ծառայող Ուիլսոն Ռուզվելտ Ջերմանը, ով աշխատել է ԱՄՆ 11 նախագահների հետ, մահացել է կորոնավիրուսից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է NBC-ն:

Ջերմանը եղել է Սպիտակ տան տեխնիկական պատասխանատուն․ Նա սկսել է աշխատել 1957 թվականին՝ որպես հավաքարար, պետության ղեկավար Դուայթ Էյզենհաուերի նախագահության օրոք: Նախագահ Ջոն Քենեդիի օրոք (1961-1963) նա պաշտոնի բարձրացում է ստացել:

Ջերմանի թոռնուհու՝ Ջամիլի Գարետի խոսքերով, իր պապիկին աջակցել է այն ժամանակվա նախագահի կինը՝ Ժակլին Քենեդին, ում հետ Սպիտակ տան ծառայողը լավ հարաբերություններ է ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները