Նյու Յորքի նահանգապետը հայտարարել է COVID-19-ով հոսպիտալացվածների թվի նվազման մասին

19:20   22 Մայիս 2020    240

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն խոսել է նահանգում համաճարակաբանական իրավիճակի մասին, հաղորդում է CNN-ը:

Նա նշել է, որ 24 ժամում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի զոհ է դարձել 105 մարդ: Մեկ օր առաջ մահվան դեպքերի թիվը հասել է 112-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նահանգապետը նշել է, որ 82 մարդ մահացել է հիվանդանոցներում, իսկ հոսպիտալացվածների ընդհանուր թիվը նվազել է՝ հասնելով 5187-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները