Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի կապակցությամբ

15:18   22 Մայիս 2020    298

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Ռամազանի տոնի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ Ռամազանի տոնի կապակցությամբ, իմ ջերմ ու բարեմաղթանքներն եմ հղում բոլորիդ»,-- ասվում է պետության ղեկավարի կայքում հրապարակված շնորհավորանքի տեքստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը նշել է, որ այս տարի Ռամազանի ամիսն ավարտվում է այն ժամանակահատվածում, երբ աշխարհը ընդհարվել է մեծ վտանգի հետ:

«Ընթացիկ իրավիճակը ստեղծում է անհետաձգելի միջոցների անցկացման անհրաժեշտություն՝ մեր ժողովրդի առողջության և բարեկեցության համար: Համաշխարհային աղետի դեմ պայքարի հաջողությունը կախված է բոլորի պատասխանատվությունից և կարգապահությունից: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ունենալով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են միասնությունը, հավասարությունը և բարի կամքը, կկարողանա հաղթահարել այդ դժվարությունը», - ասվում է շնորհավորանքի մեջ:
Նախագահն ընդգծել է, որ Ռամազանը, որը հանդիսանում է աշխարհի մուսուլմանների համար ամենասուրբ ամիսը, «մարդկությանը կոչում է անում բարիքի, միասնության, հոգևոր կատարելության, ծառայում է նորացմանը»:

«Ես համերաշխություն եմ հայտնում բոլոր աղոթքներին ու մաղթանքներին՝ ի շահ մեր ժողովրդի և հիշում եմ մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար», - ասվում է տեքստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները