ԱՄՆ առաջին տիկինը խոստովանել է, որ կորոնավիրուսի ֆոնին դպրոցների և համալսարանների փակման հետևանքով ուսանողները «շատ փոփոխությունների միջով են ստիպված եղել անցնել», տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
«Այդ փոփոխությունները հեշտ չեն եղել, բայց դուք ձեզ ամուր պահեցիք, և ես հպարտ եմ ձեզնով։ Մենք այս ամենը կհաղթահարենք միայն համբերատարությամբ, կարեկցանքով և միմյանց հանդեպ հոգատարությամբ»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
«Խնդրում եմ վստահ եղեք, որ նախագահը և ես ձեզ հետ ենք այս դժվարին ժամանակներում, և ձեզ աջակցելու համար շարունակում ենք անել հնարավոր ամեն ինչ»,- հավելել է նա։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ