ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 1 600 000-ը

10:21   23 Մայիս 2020    264

Միացյալ Նահանգներում համավարակի բռնկման սզբից ի վեր գրանցվել է վարակումների 1 600 481 դեպք:

Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն, ըստ համալսարանի, հասել է 95 921-ի, ապաքինվել է 350 135 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում երևանյան ժամով 05:45-ին-ին հայտնաբերվել է 5 209 266 վարակման դեպք, մահացել է 338 121 մարդ: Մինչ այս պահը վիրուսից ապաքինվել է 2 054 125 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները