Սի Ցզինպինը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին

15:46   22 Մայիս 2020    130

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Հարգելի պարոն նախագահ:

Պատիվ ունեմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, չին ժողովրդի և իմ անունից`Ձեզ և բարեկամ ադրբեջանական ժողովրդին հայտնելու անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ` Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ:

Չինաստանը և Ադրբեջանը հանդիսանում են ավանդաբար բարեկամական երկրներ և ամուր փոխադարձ աջակցություն են ցուցաբերում՝ երկու կողմերի հիմնարար շահերը շոշափող հարցերում: COVID-19 համավարակի բռնկումից հետո, երկու երկրներն օգնում և աջակցում են միմյանց՝ ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու գործում, ինչը արտացոլելում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը:

Ես հատուկ նշանակություն եմ տալիս չին-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ բարեկամության և համագործակցության հարաբերությունները շարունակաբար խորացնելու համար՝ ի շահ մեր երկրների և նրանց ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ բոլոր գպրծերում, իսկ բարեկամ Ադրբեջանին և նրա ժողովրդին՝ բարգավաճում ու երջանկություն», - ասվում է շնորհավորական նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները