Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին

15:00   22 Մայիս 2020    150

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղե՝լ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ:

Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները՝ Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ձեր երկրի կողմից ձեռք բերված հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում՝ համընդհանուր ճանաչված են: Ադրբեջանը վայելում է արժանի հեղինակություն համաշխարհային ասպարեզում և կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգում արդիական հարցերի լուծման մեջ:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք՝ երկկողմ ռազմավարական գործընկերության և բոլոր ոլորտներում կառուցողական համագործակցության հետագա զարգացումը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների հիմնարար շահերին, գնում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հունով:

Ես անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ադրբեջանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում», - ասվում է շնորհավորական նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները