ԱՄՆ-ն սեւ ցուցակի մեջ է մտցրել տասնյակ չինական ընկերությունների եւ կազմակերպությունների

10:48   23 Մայիս 2020    325

ԱՄՆ-ն հայտարարել է չինական 33 ընկերությունների եւ կազմակերպությունների տնտեսական սեւ ցուցակի մեջ մտցնելու մասին՝ «Պեկինին լրտեսության մեջ օգնելու պատճառով, որն առնչվել է ույգուր բնակչությանը (Չինաստանում մուսուլման ազգային փոքրամասնություն) կամ կապված է զանգվածային ոչնչացման զենքի եւ չինական բանակի հետ, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ 7 ընկերություն եւ 2 կազմակերպություն սեւ ցուցակի մեջ են մտցվել «մարդու իրավունքների խախտումներին եւ չարաշահումներին մասնակցության պատճառով, որոնք կատարվել են ույգուրների բռնաճնշումների, կամայական զանգվածային ձերբակալությունների, հարկադիր աշխատանքի եւ բարձրտեխնոլոգիական բնույթի դիտարկումների չինական արշավի ժամանակ»:

Եվս 20 այլ ընկերություններ, կառավարական հաստատություններ եւ առեւտրային կազմակերպություններ ԱՄՆ սեւ ցուցակում են հայտնվել «չինացի զինվորականների օգտագործման համար իրերի գնմանն աջակցելու պատճառով»:

Սեւ ցուցակի մեջ մտցված չինական ընկերությունները մասնագիտացած են արհեստական ինտելեկտի եւ դեմքերի ճանաչման ոլորտում, որոնց ակտիվորեն հետաքրքրում են ամերիկյան այնպիսի ընկերություններ, ինչպես Nvidia-ն եւ Intel-ը:

ԱՄՆ պատժամիջոցների ցուցակի մեջ են հայտնվել այնպիսի չինական ընկերություններ, ինչպես NetPosa-ն, որը հայտնի է ԱԻ ոլորտում ակտիվ գործունեության շնորհիվ (նրա դուստր ընկերությանը, որը զբաղվում է դեմքերի ճանաչմամբ, կապում են ույգուրներին հետեւելու հետ) եւ CloudMinds-ը, որին աջակցում է Softbank-ը: Այս ընկերությունը կատարում է ամպային ծառայության գործողություններ՝ Pepper տեսակի հումանոիդ ռոբոտների արձակման համար, որոնք նախատեսված են պարզագույն հաղորդակցության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները