Վերջին 1 ամսում ՌԴ-ում երրորդ հիվանդանոցն է բռնկվել․ կան զոհեր

12:05   23 Մայիս 2020    226

Մայիսի սկզբից ՌԴ-ում երրորդ հիվանդանոցն է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում, մայիսի 22-ի երեկոյան։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Մահացել է 3 մարդ: Ավելի վաղ հաղորդվել է 2 զոհի և 4 վիրավորի մասին։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ հրդեհի բռնկման պատճառը եղել է հիվանդանոցի անոթային բաժանմունքում տեղադրված սարքավորումը։ Չի հստակեցվում, թե ինչ սարքավորման մասին է խոսքը։

Հիվանդանոցի ղեկավարությունը նշել է, որ տուժած հիվանդների թվում COVID-19-ի վարակակիրների չեն եղել։ 88 մարդ տարհանվել է։

Հրդեհի մակերեսը կազմել է 3-5 քմ։

Ավելի վաղ հրդեհ էր բռնկվել Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցում՝ խլելով COVID-19-ով հիվանդ 5 մարդու կյանք։ Մինչ այդ, մեկ մարդ էր մահացել մոսկովյան «կորոնավիրուսային» հիվանդանոցում բռնկված հրդեհից։

Այդ դեպքերից հետո ԱՄՆ-ի հիվանդանոցները հրաժարվել էին թոքերի արհեստական օդափոխության ռուսական հրդեհավտանգ սարքերից։



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները