Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր

14:59   22 Մայիս 2020    109

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մայիսի 22-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TASS-ին:

«Որպես ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի 2020 թվականի մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով անցկացված նիստի շարունակություն՝ կողմերը քննարկել են ԱՊՀ օրակարգի մի շարք արդիական հարցեր», - ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության շուրջ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները