Սիրիայում ԱՄՆ կոալիցիան ԴԱԻՇ երկու առաջնորդների է վերացրել

13:03   23 Մայիս 2020    250

ԱՄՆ գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հայտարարել է Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգում ԴԱԻՇ-ի երկու առաջնորդների ոչնչացման մասին։

Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով «Անսասան վճռականություն» օպերացիայի շտաբի հայտարարությունը:

Ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային երկու առաջնորդներ՝ Ահմադ Իսա Իսմայիլ ալ-Զավին և Ահմեդ Աբդ Մուհամեդ Հասան ալ-Ջուղայֆին սպանվել են Սիրիայի դեմոկրատական ուժերի և Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի համատեղ գործողության արդյունքում: Դա տեղի է ունեցել մայիսի 17-ին, բայց հայտարարությունը հրապարակվել է միայն հիմա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ահաբեկիչ Իսմայիլ ալ-Զավին զբաղվում էր Բաղդադի հյուսիսում իր անդամների շրջանում խմբավորման ղեկավարության ցուցումների տարածմամբ: Երկրորդը պատասխանատու էր, մասնավորապես, զենքի ձեռքբերման և տեղափոխման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները