Վրաստանի կառավարությունը չեղարկում է արտակարգ դրությունը

13:59   23 Մայիս 2020    172

Վրաստանում մայիսի 23-ից կդադարի գործել մարտի վերջին COVID-19-ի համաճարակի պատճառով մտցված արտակարգ դրության ռեժիմը և պարետային ժամը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիկովանիի խոսքին հղումով:

«Ձեռնարկված համատեղ հաջող քայլերն ու միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս խոսելու արտակարգ դրությունը դադարեցնելու, ինչպես նաև փուլ առ փուլ սահմանափակումները չեղարկելու մասին»,- ասել է Չիկովանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մայիսի 23-ից հանվում է նաև ավտոմեքենաներում ոչ ավելի, քան երեք մարդու ներկայության արգելքը, ինչպես նաև 70-ից բարձր տարիքի քաղաքացիների՝ իրենց տները լքելու արգելքը: Վրաստանի բնակիչների համար պարտադիր կլինի բժշկական դիմակներ կրելը:

Փակ կմնան սրճարանները, ռեստորանները, մարզասրահները, ֆիթնես կենտրոնները, առևտրի կենտրոնները, ինչպես նաև հյուրանոցները: Պաշտոնական տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 723 դեպք, մահացել է 12 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները