Ամերիկյան Մայամի Դեյդ քաղաքում մայիսի 28-ը նշվելու է որպես «Ադրբեջանի Հանրապետության օր»

09:44   23 Մայիս 2020    440

Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ քաղաքի քաղաքապետ Կառլոս Հիմենեսը հռչակագիր է ստորագրել մայիսի 28-ը քաղաքում «Ադրբեջանի Հանրապետության օր» հայտարարելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությանը:

Փաստաթղթում նշվում է, որ Մայամի Դեյդ քաղաքը վերլուծում է առանձին անհատների և կազմակերպությունները ներդրած ավանդը մշակութային բազմազանության մեջ և տարբեր մեթոդներով նշում է դրանք:

Այսպես, ընդգծվում է ԱՄՆ-ում, Ֆլորիդայում բնակվող ադրբեջանցիների վաստակը տարածաշրջանում միջմշակութային փոխըմբռնման, բազմազանության, խաղաղության ամրապնդման և բարգավաճման գործում:

Հիմենեսը նշել է, որ ողջ աշխարհում ավելի քան 46 մլն ադրբեջանցիներ մայիսի 28-ը նշում են որպես «Ադրբեջանի Հանրապետության օր»: Նա ընդգծել է 2006 թվականի հոկտեմբերի 26-ին ստեղծված Ադրբեջանա-ամերիկյան մշակութային ասոցիացիայի դերը երկկողմ կապերի խորացման գործում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները