Պորտուգալիան պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել

15:37   23 Մայիս 2020    217

Պորտուգալիան պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել, հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Աուգուշտու Սանտուշ Սիլվան Observador-ին տված հարցազրույցում:

Այնուամենայնիվ, երկիր ժամանողները պետք է «նվազագույն սանիտարական հսկողություն» անցնեն: Բայց կարանտին չի լինի, ինչպես Մեծ Բրիտանիայում: Պորտուգալիայում առողջապահական համակարգի աշխատանքը կանոնակարգված է: Արդեն որոշվել և հրապարակվել են ռեստորանների, զբոսայգիների, լողափերի, թանգարանների, հյուրանոցների աշխատանքի կանոնները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ, մայիսի 18-ին, Պորտուգալիան անցավ սահմանափակումների չեղարկման հերթական փուլին: Երկրում աշխատանքը վերսկսեցին ռեստորաններն ու սրճարանները՝ այցելուների քանակի սահմանափակումով: Բացվեցին մանկապարտեզներն ու դպրոցները, բայց պարտադիր դիմակներ կրելու պայմանով: Հարազատները կարող են այցելել ծերանոցներ:

Ներկայումս Պորտուգալիայում վարակվածների թիվը հասնում է 30 հազարի, մահացած հիվանդների թիվը՝ 1.289-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորտուգալիա  


Վերնագիրի այլ պիտակները