ԱՄՆ իշխանությունները քննարկել են միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը

16:14   23 Մայիս 2020    299

ԱՄՆ նախագահի վարչակազմում քննարկվել է 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկումը անցկացնելու հնարավորությունը, հայտնել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ այդ հարցը անցած ուրբաթ քննարկվել է ազգային անվտանգությամբ զբաղվող գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Քննարկման համար առիթ են դարձել այն խոսակցությունները, որ Ռուսաստանն ու Չինաստանը փոքր հզորության միջուկային զենքի փորձարկումներ են իրականացնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ հանդիպումն ավարտվել է առանց այդ հարցի վերաբերյալ որևէ հստակ որոշման։ Քննարկումներին ծանոթ երկու մարդիկ նշել են, որ այդ գաղափարի շուրջ լուրջ տարաձայնություններ են եղել։ Միևնույն ժամանակ ևս մեկ աղբյուր նշել է, որ, ի վերջո, որոշել են այլ միջոցներ ձեռնարկել «ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքների և խուսափել փորձարկումների վերսկսումից»։

Վարչակազմի աղբյուրի կարծիքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Մոսկվային և Պեկինին ցույց տալ, որ կարող է «արագ փորձարկումներ» անցկացնել, ինչը կարող է օգտակար լինել հրթիռամիջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցությունների տեսանկյունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները