Թրամփն իր 100 հազար դոլար աշխատավարձը փոխանցել է COVID-19-ի դեմ պայքարին

17:20   23 Մայիս 2020    297

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին եռամսյակի համար 100 հազար դոլար աշխատավարձը փոխանցել է երկրի առողջապահության նախարարությանը և սոցիալական ծառայություններին:

Միջոցները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղերի մշակմանը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինենին մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է The Guardian-ը։

«Թրամփը 2020 թվականի առաջին եռամսյակի համար իր աշխատավարձը նվիրաբերում է առողջապահության նախարարությանը և սոցիալական ծառայություններին՝ կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար նոր դեղերի մշակման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին աջակցելու համար»,-նշել է Մակինենին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար կազմող նախագահի աշխատավարձից։ Ընդ որում՝ պետության ղեկավարը հայտարարել է, որ այն տրամադրելու է տարբեր բարեգործական կազմակերպությունների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները