Պակիստանում ինքնաթիռի կործանումից հրաշքով ողջ մնացած ուղևորը պատմել է իր փրկվելու մասին

17:59   23 Մայիս 2020    208

Ուրբաթ Պակիստանի Կարաչի քաղաքում Pakistan International Airlines ավիաընկերության Airbus А320 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 97 մարդ։

Ավիավթարի 2 փրկված ուղևորներից մեկը՝ Մուհամադ Զուբաիրը, պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել, հաղորդում է GeoNews հեռուստաալիքը։

Զուբաիրը պատմել է, որ ինքնաթիռը օդանավակայանում նստեցնելու օդաչուի անհաջող փորձից հետո ուղևորները սկսել են աղոթել։ Մի որոշ ժամանակ անց օդաչուն հայտարարել է ինքնաթիռի վայրէջք կատարելու մասին, իսկ ևս 10-25 րոպե հետո հռնդյուն և պայթյուն է լսվել, իսկ Զուբաիրը ուշաթափվել է։ Երբ նա ուշքի է եկել, բոլոր կողմերից ծուխ է եղել և աղաղակներ են լսվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զուբաիրը մարդկանց չի տեսել, բայց բոլոր կողմերից լսել է նրանց ձայները։ Տղամարդը առջևում լույս է տեսել։ Նա արձակել է ամրագոտին և գնացել է լույսի ուղղությամբ։ Այնուհետև նա ցատկել է երեք մետր բարձրությունից, որպես անվտանգ վայր հասնի։ Հիմա տղամարդն իրեն լավ է զգում, նա ձեռքերին և ոտքերին այրվածքներ է միայն ստացել։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ երկրորդ փրկվածը Փենջաբա բանկի նախագահ Զաֆար Մասուդն է, որը հիմա մի քանի կոտրվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հաստատվել է 97 մահ, թեև պարզ չէ, թե զոհերից քանիսն են եղել ուղևորներ և քանիսը՝ բնակիչներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները