Մոսկվայում անհայտ անձը բանկում մի քանի մարդու պատանդ է վերցրել

18:06   23 Մայիս 2020    236

Մոսկվայում Զեմլյանոյ վալում գտնվող բանկի մասնաճյուղում անհայտ անձը մի քանի մարդու պատանդ է վերցրել:

Խոսքը «Ալֆա-բանկի» մասնաճյուղի մասին է:

Դեպքի վայր է մեկնել Ռոսգվարդիայի հատուկ ջոկատը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ պատանդներին պահողի հագին սեւ բաճկոն է եւ սպորտային անդրավարտիք, նա սեւ դիմակով է: «Նրա ձեռքին դեղին փաթեթ է, նրա խոսքով՝ պայթուցիկ սարքով»,- ամփոփել է աղբյուրը: Իրավապահ մարմինների աշխատակիցները չարագործի հետ բանակցություններ են վարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինտերֆաքս» գործակալության զրուցակցի խոսքով՝ առեւտրային բանկի մասնաճյուղ է մտել հաճախորդ եւ սկսել պայթյունով սպառնալ: Նա պահանջել է արգելափակել դռները եւ բռնությամբ այնտեղ է պահում մի քանի աշխատակիցների:

«Ինտերֆաքսի» տրամադրության տակ առայժմ պաշտոնական աղբյուրներից տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները