Իսպանիայի կառավարությունը թույլատրել է հունիսի 8-ից վերսկսել ֆուտբոլային մրցաշրջանը

18:38   23 Մայիս 2020    203

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունները կվերսկսվեն հունիսի 8-ից:

«Եկել է ժամանակը վերադառնալու մեր բնականոն կյանքին: Դրա համար անհրաժեշտ պայմաններից մեկը երկրում ֆուտբոլային առաջնությունների վերսկսումն է, ինչը հնարավոր կլինի հունիսի 8-ից», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսպանական թիմերը մայիսի սկզբից անհատական ծրագրերով մարզումներ էին անցկացնում մարզաբազաներում: Մայիսի 18-ից թիմերը վերսկսել էին մարզումներն ընդհանուր խմբով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները