ՌԴ-ը խախտել է Բաց երկնքի պայմանագիրը Վրաստանի հետ սահմանի մոտ․ Ստոլտենբերգ

18:53   23 Մայիս 2020    227

ՆԱՏՕ-ի երկրներն այսօր քննարկել են Բաց երկնքի պայմանագիրը՝ ասվում է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ:

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը խախտել է Պայմանագիրը, այդ թվում՝ Վրաստանի հետ սահմանի երկայնքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանը երկար տարիներ սահմանում էր թռիչքների սահմանափակումներ, ինչը անհամատեղելի է Պայմանագրի դրույթների հետ՝ ներառյալ Կալինինգրադի շրջանում և Ռուսաստանում՝ հետ Վրաստանի հետ սահմանի մոտ թռիչքների սահմանափակումները:

Ռուսաստանի շարունակական ընտրողական քաղաքականությունը խաթարում է Բաց երկնքի պայմանագիրը: Երկար տարիներ, ներառյալ ՆԱՏՕ-ի մի քանի միմյանց հաջորդած գագաթնաժողովներ, ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանին կոչ էին անում վերադառնալ լիարժեք համապատասխանության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները